26/05/2015 13:30
Ազատ Արշակյան. Սուրիկ Խաչատրյանը զավակապաշտ է
Ինձ մոտ տպավորություն է, որ Սուրիկ Խաչատրյանը զավակապաշտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ մանրամասնելով.
«Նա ամեն ինչ անում է իր զավակների համար: Սրա զուգահետ կա մեկ այլ արժեք՝ համերաշխությունը զավակներ-ծնողներ հարաբերություններում: Եթե դու պաշտոնյայի զավակ ես, շատ հարցերում պետք է զուսպ լինես, անպաշտպան լինես, թույլ լինես, քանի որ քո ընտանիքից մեկը կարևոր պաշտոն է զբաղեցնում, այսինքն այդ ընտանիքում համերաշխություն չկա, նա քննադատության թիրախ է դարձնում հորը»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նա ընդգծեց՝ Սյունիքի մարզպետը չի կարող անփոխարինելի լինել.
«Եթե նրան չեն փոխարինում՝ գուցե անմե՞ղ է»,- ասաց բանախոսը:
Նրա կարծիքով՝ վերջին միջադեպերի համար պատասխանատվություն է կրում նաև ՀՀԿ-ն.
«Ես իրավունք չունեմ չվստահելու հասարկությունում ձևավորված մտքին, կարծիքին, գուցե կան ուռճացված բաներ, բայց նա էլ պիտի պատվախնդրություն զգա հայրենիքի, հարազատ կուսակցության նկատմամբ»,- ասաց Ազատ Արշակյանը: