26/05/2015 17:24
Հայաստան է ժամանում Կիպրոսի պաշտպանության նախարարը
Վաղը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Դիմավորման արարողության ավարտին կկայանա Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը և երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը, տեղի կունենա կարճատև մամուլի ասուլիս: