26/05/2015 09:31
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2016 թվականի գարնանից տեղափոխվում է այս տարվա աշուն
«Հայկական Ժամանակը» գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2016 թվականի գարնանից տեղափոխվում է այս տարվա աշնան վերջ: Համենայնդեպս, այդպես են վստահեցում սահմանադրական փոփոխությունների գործընթացին իրազեկ և մասնակից անձինք:
Աժ-ում փոփոխությունների տեքստը սպասում են աշնան սկզբին: Թեև գործընթացի մասնակիցները նշում են, որ առանցքային հարցերի շուրջ որոշումներն արդեն կայացված են, այդուհանդերձ՝ որոշ ուժեր դեռ կարծում են, որ կլինի նաև փոփոխությունների 2-րդ տարբերակ, ինչը մասնագիտական հանձնաժողովի նախագահը անցյալ շաբաթ, ըստ էության, բացառեց»: