26/05/2015 19:03
Վատ կանխատեսումներ՝ Ադրբեջանի տնտեսական վիճակի վերաբերյալ
Ադրբեջանը, որ վերջին 10 տարիների ընթացքում իր եկամուտների հիմնական մասը ձեռք է բերում նավթի վաճառքից, այժմ կանգնած է եկամուտների զգալի կրճատման, ինչպես նաև՝ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցության առաջ: Ադրբեջանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացիա է անցկացնում՝ փորձելով նվազեցնել նավթային ոլորտից երկրի կախվածությունը, ինչպես նաև՝ փորձում է խթանել մասնավոր հատվածի աճը՝ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:
Վերջերս Բաքվում անցկացված Moody`s-ի վարկային ռիսկերի գծով միջազգային վարկանիշային գործակալության ամենամյա գիտաժողովում փորձագետները ադրբեջանական ազգային արժույթի նոր արժեզրկում են կանխատեսել:
Փորձագետները կարծում են, որ լավատեսական կանխատեսումներով Ադրբեջանի ՀՆԱ-ի ծավալն այս տարի 1 տոկոսով կաճի, իսկ հոռետեսական կանխատեսումներով այն կմնա անփոփոխ, սակայն, արժեզրկումը կկազմի 8-9 տոկոս:
Փետրվարյան արժեզրկման արդյունքում ադրբեջանական բանկերի արտարժութային կորուստները կազմել են ընդհանուր բանկային կապիտալի 9 տոկոսը: Արժեզրկումը նվազեցրել է ֆիսկալային բեռը, սակայն, մեծ կուրստներ է բերել բանկային հատվածին:
2015 թվականի փետրվարին ադրբեջանական մանաթը միանգամից արժեզրկվել էր 35,6 տոկոսով, ինչը տնտեսական ճգնաժամ է առաջացրել երկրում:
Ըստ Moody`s-ի կանխատեսումների՝ Ադրբեջանում արժեզրկումը դեռևս շարունակական բնույթ է կրելու, իսկ տնտեսության աճի տեմպերը այս տարվա երկրորդ կեսին նվազելու են:
Ըստ համաշխարհային բանի 2014 թ-ի զեկույցի` փոքր և միջին ձեռնարկությունները Ադրբեջանում ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսները, սակայն դրա հետ մեկտեղ, չեն կարողանում օգտնվել ֆինանսավորումից: Իշխանությունները փորձել են մասնավոր հատվածի ֆինանասավորման խնդիրները լուծել՝ հատուկ վարկային ծրագրերի միջոցով, սակայն մասնավոր հատվածի միայն 17 %-ն է ստացել այդ հնարավորությունը:
Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար վարկեր ստանալու գործընթացը չափազանց բարդացված է, այդ սեկտորը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 10 տոկոսը: Համաշխարհային բանկի հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին Ադրբեջանում ՓՄՁ-ների 51 տոկոսի համար մատչելի չէ ֆինանսավորումը՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար:
Բանկային ընթացակարգերի բարդ դիմումների ձևերը, վարկային բարձր արժեքները, ֆինանսական աջակցության տեսակներն ու չափսերը ՓՄՁ-ներին հնարավորթյուն չեն տալիս զարգանալ: