26/05/2015 10:41
Պաշտոնական. Կարլո Անչելոտին հեռացվել է Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի շարունակելու աշխատանքը մադրիդյան ակումբում:
Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայում ակումբի պատմության 10-րդ գավաթը, ինչպես նաև հաջողության է հասել Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Այս տարի «Ռեալին» չի հաջողվել շահել երեք գլխավոր մրցանակներից որեւէ մեկը:
«Ռեալի» գլխավոր մարզիչի հիմնական հավակնորդ է համարվում «Նապոլիի» ղեկավար Ռաֆայել Բենիտեսը: