26/05/2015 13:55
Դավիթ Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ նախընտրում է տեսակետ չհայտնել
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախընտրում է Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ իր տեսակտը չարտահայտել: Հարցին՝ ինչո՞ւ է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատներին «ամեն ինչ ներվում», կառավարության աշխատակազմի ղեկավարը ասաց, որ նախընտրում է այս մասին լռել։
«Նմանատիպ հարցերին նախընտրում եմ չպատասխանել: Այդ հարցի մեջ արդենիսկ դիտավորություն կա»,- ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողներին հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ Սյունիքի մարզպետը չի՞ ազդում իշխող կուսակցության վարկանիշի վրա, կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Կան տարբեր տեսակետներ: Վարկանիշի վրա ազդում են տարբեր կարծիքներ: Որոշ մարդկանց մոտ վարկանիշը դեպի դրականն է փոխվում, որոշ մարդկանց մոտ դեպի բացասականը: Ես իմ կարծիքը նման դեպքերում չեմ արտահայտում»։