26/05/2015 10:28
Եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մայիսի 26-27-ին, իսկ 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-ին առանձին շրջաններում, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում նույնպես սպասվում է անձրև: Մայիսի 26-27-ին, 30-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ կա կարճատև անձրևի հավանականություն, 28-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում: