26/05/2015 14:55
ԼՂ հակամարտությունը տեղից շարժելու ՌԴ ցանկությունը հստակ է. Մամեդյարով
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովը հանդիպել են: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարցեր: Մասնավորապես խոսք է գնացել «հակամարտությունը տեղից շարժելու» ՌԴ-ի դիրքորոշման մասին:
Россия 24 հեռուստաընկերության հետ զրույցում, ներկայցնելով հանդիպման մանրամանասերը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, թե Ռուսաստանն այս հարցում հստակ դիրքորոշում է ցուցաբերել և Ռուսաստանի ցանկությունն այդ հարցում բավականին մեծ է:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը տարբեր բաղադրիչներ ունի՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում և Ադրբեջանն իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում ստորագրել է փաստաթուղթ: Այդ փաստաթուղթն ըստ նախարարի հաջորդ երկու տարիների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու համագործակցության է առնչվում:
«Հակամարտությունների կարգավորումն այնքան լուրջ քայլ է, որը չի կարելի վստահել գեներալներին: Այդ առումով դիվանագիտութունը պետք է ասի իր խոսքը: Այո՛, կան սկզբունքներ, որոնց վրա կառուցված է համաշխարհային կարգուկանոնը, և դրանում դիսոնանս մտցնելը բավական բարդ և վտանգավոր է»,-ասել է ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը
Մամեդյարովը տեղեկացրել է նաև, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքումանդրադարձ է եղել Ուկրաինայի հակամարտությանը: