26/05/2015 17:35
Հին Էրիվանի գործով Վերաքննիչ նիստը՝ վաղը. Գումարն ավելի քան 1.024.000.000 դրամ է
Մայիսի 27-ին ժամը 11:30 Վերաքննիչ Քաղաքացիական դատարանում դատավոր՝ Ալվարդ Հունանյանի նախագահությամբ կսկսվի առաջին նիստը «Հին էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի հիման վրա:
Նա բողոքարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանի որոշումը, որը կայացվել է այս տարի փետրվարի 12-ին գործարարին պատկանող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ «Յունիբանկի» օգտին:
Գումարը ավելի քան 1.024.000.000 դրամ է:
Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից հայտնում են, որ դատական լսումների ընթացքում, որոնք ավելի քան 9 ամիս են տևել, Ռուբեն Ներսիսյանը էական օրենսդրական խախտումներ է թույլ տվել, որոնց մասին բազմիցս նշվել է մամուլում:
«Խախտումների վառ օրինակներից մակն այն էր, որ նախավերջին դատական նիստի ժամանակ դատավորը անակնկալ մատուցեց. հանկարծակի որոշեց անցնել արագացված դատավարությանը: Եվ դա այն դեպքում, երբ դատավորը նախկինում բազմիցս մերժում էր «Յունիբանկի» փաստաբան՝ Հ. Հարությունյանի միջնորդությունը արագացված դատավարությոան մասին: Այդ դատավարության փուլի ավարտին դատավորը հանկարծակի փոխեց իր որոշումը: Դատավորի տարօրինակ պահվածքը հասկանալի էր՝ իր որոշմամբ նա ամբողջությամբ բավարարել է «Յունիբանկի» հայցը:
Ավելացնենք, որ նույն դատարանի մյուս դատավորը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ, այդ նույն ժամանակաշրջանում մերժեց «Յունիբանկի» նմանատիպ հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը թողեց այդ որոշումը ուժի մեջ: Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանը հույս ունի որ Վերաքննիչ դատարանը այս անգամ էլ ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի, արդար որոշում կկայացնի»,-ասված է հաղորդագրության մեջ: