26/05/2015 15:24
Հնդկաստանում գրանցված անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվը հասնում է 800-ի
Հնդկաստանում անոմալ շոգ եղանակը դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ:
Ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ սարսափելի շոգին արդեն զոհ է դարձել առնվազն 800 մարդ: Իրավիճակն առավել ծանր է երկրի հարավային Տելանգանա և Անդհրա- Պրադեշ նահանգներում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի:
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ նահանգներում անոմալ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 750-ի, մինչդեռ մյուս զոհերը գրանցվել են Ռաջաստան, Օդիշա և Արևմտյան Բենգալիա նահանգներում:
Հնդկաստանի օդերևութաբանները տեղեկացրել են, որ անցած երկուշաբթին եղել է այս սեզոնի ամենաշոգ օրը. մայրաքաղաք Նյու Դելիում օդի ջերմաստիճանը եղել է 46.4 աստիճան: