26/05/2015 16:13
Վաղը Հրազդանի կիրճ տանող ճանապարհը փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անձրևատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև ուշ գիշեր, ավտոտրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ փակ է լինելու Ուրուգվայի հրապարակից («Նաիրի» ԲԿ հարակից հրապարակ) դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»: