26/05/2015 09:12
Մասիս քաղաքում վաղուց մոռացել են՝ ինչ է ասֆալտած փողոցը. «Առավոտ»
Մասիս քաղաքի փողոցներով անցնելիս հավատդ չի գալիս, որ ապրում ես 21-րդ դարում։ Քարուքանդ ճանապարհներ, որոնցով երթևեկելն իսկական հերոսություն է։ Այս մասին գրում է «Առավոտը»։
Միայն քաղաքի կենտրոնական փողոցն է բախտի բերմամբ «կարկատած», այն էլ պատճառը ՀՀ նախագահի աշխատանքային այցն էր Արարատի մարզ։ հենց այդ ճանապարհով է անցել, այդ պատճառով փոքր-ինչ տեսքի են բերել։ Առավել զավեշտալին այն է, որ փողոցի դժվարանցանելի հատվածը առանձնացնելու համար ափսոսացել են անգամ ժապավեն օգտագործել, այլ դա արել են եղևնու չորացած ճյուղով։