26/05/2015 18:42
«Սլավյանսկայան» այսուհետ կգործի «Խրիմյան հայրիկի» տարածքում
Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է Երևանի Կենտրոն վարչական շրջանի, Չարենց 75 հասցեում գտնվող շենքի 3-րդ և 4-րդ հարկերից 105.770.0 հազար դրամ շուկայական արժեքով 608.7 քմ ընդհանուր մակերեսով տարածքը Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և կրթական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով այն ««Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» ՍՊ ընկերությանը հանձնելու հարցը Ներկայումս «Սլավյանսկայան» գործում է ք.Երևան, Փ.Բյուզանդի 1/3 հասցեում:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցը ՀՀ-ում գործող ոչ պետական լիցենզավորված հանրակրթական ուսումնական հաստատություն է:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ««Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» ՍՊԸ հետ կկնքվի պայմանագիր, որով ընկերությունը կպարտավորվի 10 տարվա ընթացքում կատարել առնվազն 5.200.0 հազար դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ :