26/05/2015 09:18
Պալաչի հեռուստաընկերության կաբելային սփռումը դեռ չեն վերականգնել
Մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն անջատված է։ Տեղեկացնենք, որ այդ հեռուստաընկերությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին։
Օրեր առաջ տվյալ հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը «Ժողովրդի» հետ զրույցում հայտարարել էր, որ կաբելային սփռումն ապահովող ընկերությունը խոստացել է խնդիրը կարգավորել մայիսի 23-ին՝ շաբաթ օրը։ Սակայն երեկ պարզվեց, որ մինչ օրս խնդիրը չի լուծվել։ «Խոստացել էին շաբաթ օրը լուծել, բայց մինչև հիմա չեն արել։ Առաջիկա քայլերի մասով տեղյակ կպահենք»,- «Ժողովրդի» հետ զրույցում ասել է տնօրենը։
«Ուշագրավն այն է, որ կաբելային սփռումը ապահովող ընկերությունը, ըստ լուրերի, պատկանում է Գագիկ Ծառուկյանի մտերիմներից մեկին։ Իսկ ինչպես հայտնի է՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը, համարվում է Գագիկ Ծառուկյանի մարդը»,- հավելել է թերթը: