26/05/2015 09:38
Պետպատվերով բուժման վերաբերյալ բողոքների շարքը ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի, հատկապես՝ մարզերի հիվանդանոցների պետպատվերի բուժման վերաբերյալ բողոքների շարքը ոչ սկիզբ ունի ոչ էլ վերջ: Խնդիրը տարիներով չի լուծվում, և արդեն թվում է, թե այդ հարցը այդպես էլ լուծում չունի: Իրենք՝ բժշկական հաստատությունները, պետպատվերով ցածր որակ և քաղաքացիների բողոքները հիմնականում պայմանավորում են պետական միջոցների սղությամբ, թե իբր պետությունը քիչ է վճարում, և դրա դիմաց ավելի որակյալ բուժում չեն կարող ապահովել: Բայց երբ ամեն անգամ պարզվում է թե ինչպես են բժշկական հաստատությունները վատնում պետբյուջեի միջոցները, հասկանալի է դառնում, որ այդ խնդիրն ամենևին էլ կապ չունի տրված միջոցների քիչ կամ շատ լինելու հետ:
«Ժողովրդին» հայտնի է դարձել, մի պատմություն, թե ինչպես է ստացվել որ «Արմավիր» բժշկական կենտրոնը նույն «Բետադին» դեղը մի անգամ ձեռք է բերել 4025 դրամով, իսկ մեկ այլ անգամ՝ 13 հազար դրամով: Ինչ կապ ունի՝ պետությունն է քիչ ֆինանսավորում, թե շատ, եթե այդ գումարը, միևնույն է, թալանվում է»: