26/05/2015 16:00
Սոս Ջանիբեկյան. Լավ, ես չեմ հասկանում՝ Երևանի տեսքի, ճարտարապետության, design-ի պատասխանատուն ով ա՞
Facebook սոցիալական ցանցում լայն թափ է հավաքում Երևանի քաղաքապետարանին ուղղված՝ Կարապի լճից գովազդային վահանակը ապամոնտաժելու պահանջագրերի շարանը, որին միանում են նաև արվեստագետներ: Նրանց թվում նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, ով Facebook-յան իր էջում գրառել է հետևյալը.
«Վերջերս Երևանի գեղեցիկ վայրերից մեկում` Կարապի լճում, տեղադրվել է վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը և ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը:
Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այս տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը:
Ես, Սոս Ջանիբեկյանս, որպես քաղաքացի, միանում եմ այս պահանջին։
Լավ, ես չեմ հասկանում՝ Երևան քաղաքի տեսքի, ճարտարապետության, design-ի պատասխանատուն ով ա՞, որ սենց ամենաթողությունա տիրում, ո՞վ իրա ճաշակով ինչ ուզում անում ա , թե՛ իր տան հետ , թե՛ շենքի թե՛ փողոցի թե՛ Երևանի, հիմա էլ անցել են հասարակական ժամանցային վայրերի գառլախմանը»,- վրդովված գրառել է նա։