26/05/2015 10:00
Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվի նաև Սուրիկ Խաչատրյանը
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, մայիսի 2-ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում են նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և վերջինիս ընկերները:
Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի ներկայանան վարույթ իրականացնող մարմնին: Երեկ Քննչական ,Հայկական Ժամանակի» մեր թղթակցին ասել են, որ գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան:
Թերթին հայտնի է դարձել, որ Սդղի Գյոլում ծեծի ենթարկված Չաքարյան եղբայրներից Հարությունին այս օրերին ևս 2 վիրահատության է սպասվում: Այդ վիրահատություններից է կախված կվերականգնվի՞ նրա վնասված աչքը, թե ոչ: Մինչ այս՝ վիրահատել էին միջադեպի ժամանակ մյուս եղբոր վնասված քիթը: