26/05/2015 11:52
2014-ին ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 489 օրենք. Վ. Սարգսյան
2014-ին ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 489 օրենք, իսկ 2013-ին դրանց թիվը եղել է 228: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Անցյալ տարի, շարունակեց խոսքը Վ. Սարգսյանը, աշխատակազմի պատասխանատու մասնագետները մասնակցել են օրենքների նախագածերի քննարկումներին, ներկայացրել առաջարկություններ, կարծիքներ, դիրքորոշումներ այդ փաստաթղթերի վերաբերյալ:
«Արդյունքում՝ 2014-ին նախապատրաստվել և ներկայացվել են շուրջ 450 տեղեկանք, եզրակացություններ»,- ասաց նա:
Հաշվետու ժամանակահատվածում, նրա խոսքով, փորձաքննության է ենթարկվել 170 պայմանագիր, նախապատրաստվել նույնքան տեղեկանք:
«ՀՀ նախագահի աշխատակազմի կարևորագույն ուղղություններից է նախագահի իրավական ակտերի նախապատրաստությունը. 2014-ին նախապատրաստվել և ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 687 հրամանագիր 226 կարգադրություն, 911 ուղերձ, 121 լիազորագիր, նամակ և այլն»,- ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավարը: