26/05/2015 12:01
Վ. Սարգսյան. Նախագահի աշխատակազմի համար նոր մեքենաներ ձեռք չեն բերվել, որևէ հաստիք չի ավելացվել
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2014-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե, ըստ ներկայացված հաշվետվության, 250 մլն դրամ է հատկացվել շինարարության վրա, ի՞նչ շինարարություն է իրականացվել:
Նա նաև հարցրեց, թե նախորդ տարի ՀՀ Նախագահի աշխատակազմի համար նոր մեքենաներ ձեռք բերվե՞լ են, թե՝ ոչ, նաև՝ կրճատումներ կամ նոր աշխատատեղեր բացվե՞լ են աշխատակազմում:
Ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասաց, որ շինարարությունը կատարվել է նախագահականի ավտոտնտեսությունում, որը խորհրդային տարիներից՝ 70-ականներից չի վերանորոգվել:
Ինչ վերաբերում է մեքնենաներին, ապա Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նախորդ տարի նոր մեքենաներ ձեռք չեն բերվել, նաև աշխատակազմի փոփոխություններ չեն իրականացվել, որևէ հաստիք չի ավելացվել: