26/05/2015 11:07
Հայ շախատիստները Ամերիկայի առաջնությունում ևւ Չիկագո օփենում
Գրոսմայստեր Սամվել Սևյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր ևւ մի քանի այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները։
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 153 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):