27/05/2015 17:08
Orange-ը կազմակերպում է նկարների եռօրյա ցուցահանդես և վարպետության դասեր երեխաների համար
Orange-ն ամփոփում է Հայաստանի 20 գյուղերում անցկացված նկարչության դասերի արդյունքները և եզրափակում է «Նկարիր քո երազանքը» ծրագիրը՝ կազմակերպելով նկարների եռօրյա ցուցահանդես Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Հյուսիսային պողոտայում անցկացվելիք բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն ծրագրին մասնակից 20 գյուղական համայնքների երեխաների լավագույն աշխատանքները: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ցուցահանդեսը բաց է բոլոր այցելուների համար գալիք շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին, ժամը 11:00-20:00: Ավելին, այս օրերին ցուցահանդեսի շրջանակներում Միսակ Այունցը ժամը 17:00-20:00-ը նկարչության հատուկ վարպետության դասեր կանցկացնի 3-10 տարեկան երեխաների համար:
Ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «Նկարիր քո երազանքը» ծրագրին մասնակցել են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 20 գյուղերի շուրջ 900 երեխաներ: Յուրաքանչյուր գյուղում կազմակերպվել է երեխաների լավագույն աշխատանքների ցուցահանդես, իսկ դասերի մասնակիցները Orange-ի կողմից ստացել են նկարչական պարագաներ՝ որպես նվեր: