27/05/2015 13:26
Կասիլյաս. Ցանկանում եմ «Ռեալում» ավարտել կարիերաս
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը համոզված է, որ համապատասխանում է «Արքայական ակումբի» մակարդակին:
Կասիլյասը հերթական անգամ հայտարարել է, որ «Ռեալից» հեռանալու մտադրություն չունի:
«Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս խաղալու եմ «Ռեալում»: Ինձ այլ ակումբում չեմ կարող պատկերացնել, ցանկանում եմ կարիերաս այստեղ ավարտել: Եթե վատ խաղայի, այդ ժամանակ կհեռանայի, բայց այժմ ուժեղ եմ, լավ մարզավիճակում: Հաջորդ մրցաշրջանը կդիմավորեմ այնպես, կարծես այն առաջինն է: Հենց դա էլ ինձ համար մարտահրավեր կլինի»,-Կասիլյասի խոսքերը մեջբերված են «Cadena Ser»-ից:
Հիշեցնենք, որ 2014-2015թթ. մրցաշրջանի ընթացքում մամուլում բազմիցս լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն` Կասիլյասը հեռանալու է «Ռեալից», իսկ ակումբը պատրաստվում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը: