27/05/2015 15:38
Կիպրոսի ՊՆ. Հայաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցությունն ունի խաղաղ նպատակ
Հայաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցությունն ունի խաղաղ նպատակ: Այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը։
Նա ընդգծեց՝ ժամանակակից աշխարհում պետությունները ստիպված են հակազդել այնպիսի սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, արմատականությունը, կիբերհարձակումները։
«Այնպես որ՝ շատ կարևոր է համատեղել փորձն ու ջանքերը»,- ասաց Կիպրոսի նախարարը: