27/05/2015 14:27
Հրազդան գետում 16-ամյա քաղաքացի է խեղդվել
Այսօր ժամը 13.32-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Հրազդան գետից դուրս են բերել Գ. Թ.-ի դին (16 տ.):