27/05/2015 12:19
«ՄԻՊ ինստիտուտը մաքրամաքուր է և զերծ է մնում հավելյալ ֆինանսավորումներից»
ՄԻՊ գրասենյակն այսօր չի ստանում որևէ հավելյալ դրամաշնորհ: 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե ՄԻՊ գրասենյակին տրամադրվո՞ւմ են դրամաշնորհներ, հայտարարեց Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Արյդոք Հայաստանի ՄԻՊ գրասենյակին դրամաշնորհ է հատկացվել ԱՄՆ-ի կողմից հարցին ի պատասխան Կ. Անդրեասյանն ասաց, որ եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ի կողմից եղել են առաջարկներ, որոնց հետ եղել է համագործակցություն, սակայն այսօր այդ համագործակցությունը դադարեցվել է:
«Մենք ժամանակին համագործակցել ենք տարբեր երկրների հետ: Միակ ֆինանսավորումը եղել է ԵԱՀԿ-ի կողմից՝ ընտրությունների ժամանակ, բայց նրանք մեզ ուղիղ էին ֆինանասվորում և այսօր այդ ֆինանսավորումն այլևս չկա: Օմբուդսմենը կա և շարունակում է մնալ միակ մաքրամաքուր ինստիտուտը, որը զերծ է մնում հավելյալ ֆինանսավորումներից»,- հավաստիացրեց նա: