27/05/2015 10:33
Ֆերգյուսոն. Մոուրինյուն արժանի է լավագույն մարզչի մրցանակին
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լիովին արժանի է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզչի կոչմանը:
«Մոուրինյուն հաջողակ մարդ է, իսկական հաղթող: Նա արժանի է այդ մրցանակին: Կարծում եմ` «Չելսին» մրցաշրջանի լավագույն թիմն էր: Չեմպիոնները միշտ յուրահատուկ տրամադրվածություն ունեն:
Ժոզե շատ լավ գիտի իր ֆուտբոլիստների հնարավորությունները: Նա «Չելսիում» իրեն պահում է այնպես, ինչպես ձուկը ջրում է: Սպասում եմ, որ նա «Չելսիում» ևս մի քանի հաջող մրցաշրջան կանցկացնի»,-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան Մոուրինյուին շնորհել է մրցաշրջանի լավագույն մարզչի, իսկ Էդեն Ազարին` ֆուտբոլիստի կոչումը: