27/05/2015 12:53
«Հեռուստամարաթոն-2015»-ում ընդգրկվել է բազմազավակ ընտանիքներին տնով ապահովելու ծրագիրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում ներառել նաև Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարևոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից:
Առաջարկն ընդունվել է և ընդգրկվել 2015թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: