27/05/2015 10:56
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում մայիսի 27-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ կա կարճատև անձրևի հավանականություն, 28-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 27-ի ցերեկը սպասվում է +26 +28, մայիսի 27-ի երեկոյան՝ +23 +25, մայիսի 28-ի գիշերը՝ +15+17 աստիճան: