27/05/2015 16:00
Հունիսին սպասվում է նորմային մոտ եղանակային պայմաններ
«Հունիսին Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջաններում տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում, միայն Վայոց Ձորում և Սյունիքում տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,- այսօր լրագրողների հետ ահդնիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ հունիսին սպասվում է նորմային մոտ եղանակային պայմաններ:
Ինչ վերաբերում է Երևանի եղանակային պայմաններին, ապա Գ. Սուրենյանը փոխանցեց, որ մայրաքաղաքում ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը գիշերը կլինի 7-12 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին ցերեկը կբարձրանա մինչև 32-34 աստիճան։
«Արարատյան դաշտում ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 7-12–ի սահմանում, իսկ ամսվա երկրորդ կեսին, պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, կհասնի` 32-34 աստիճանի»,- ասաց նա։
Բանախոսը նաև հաղորդեց, որ հունիսին ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանային տարբերությունները կարող են զգալի լինել: