27/05/2015 17:53
Գործադիրը հաստատեց ամառային զորակոչի մեկնարկը
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ որոշման նախագծում սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները:
«Նախագծով սահմանվում են նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի, մարզային զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի կազմերը»,- ասաց նա: