27/05/2015 13:49
Կառավարությունը որոշել է նպաստել ծնելիության աճին
Այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները. ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին:
Նաև գործադիրը որոշել է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ազդեցության գնահատման փուլում ընտրել առավել արդյունավետ տարբերակը և հաշվարկել հատուցումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին», որոնց ընդունմամբ կկարգավորվեն հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները: