27/05/2015 11:45
ՄԻՊ. Շատ տղամարդիկ կարծում են, որ նորմալ է կնոջն ու երեխային բռնության ենթարկելը
Շատ հաճախ, երբ մարդու իրավունքների պաշտպանը գնում է այն ընտանիքներ, որտեղ կանայք ու երեխաները բռնության ենթարկվում, այդ ընտանիքի տղամարդիկ հայտարարում են, թե մենք փորձում ենք խեղել ազգային արժենքներն ու քայքայել այդ ընտանիքը: Այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյոււջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:
«Շատ կներեք, բայց այդ տղամարդիկ, որտե՞ղ են տեսել, որ հայ կանայք ու երեխաները բռնության պետք է ենթարկվեմ»,- ասաց նա:
Օմբուդսմենի խոսքով՝ թեև աս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, բայց այսօր շատ քչերն են այդ հարցով դիմում ՄԻՊ-ին՝ ամոթի զգացում ունենալով, «նրանք ստիպված, հանուն ընտանիքի ու երեխաների համակերպվում են բռնություններին»:
«Պետք է համապատասխան մարմինների հետ համախմբված աշխատենք այս ուղղությամբ»,- հայտարարեց Պաշտպանը՝ նշելով, որ ընտանեկան բռնությունները գնալով աճում են: