27/05/2015 12:31
Օմբուդսմեն. Մեզ արգելված է մասնակցել այս կամ այն հավաքին ու երթին
Այսօր 2014 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի մասնակցում հավաքներին ու երթերին, և արդյոք այսօր նա կմասնացկի էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողների կողմից կազմակերպված երթին ու հանրահավքին:
Ի պատասխան Կ. Անդրեասյանն ասաց, որ նման իրավունք չունի, որ մասնակցի երթերին ու հանրահավաքներին:
«Ես երթերի ու հավաքների չեմ մասնակցում, թեև ամեն ինչ անում եմ, որպեսզի երաշխավորեմ, որ այդ երթերի ու հավաքների ժամանակ մարդու իրավունքները չոտնահարվեն: Այսօր էլ, ինչպես միշտ, ես չեմ լինի ոչ երթին, ոչ էլ հանրահավքին, բայց իմ աշխատակիցները պատրաստ են լինել մարդկանց կողքին: Մեզ արգելված է մասնակցել այս կամ այն հավաքին ու երթին՝ անկախ նրանից, թե որքանով ենք կիսում դրանց գաղափարները»,- ասաց նա: