27/05/2015 09:44
Կճոյանը չի պատրաստվում դատի տալ Փայլակ Հայրապետյանին
Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետևել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին և դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին: «Ժողովուրդի» հետ զրույցում Կճոյանն ասել է, թե ինքը հոգևորական է, և իր «հասկացողությունը» տարբերվում է: Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի մոտեցումն էլ առաջ այլ է եղել:
«Փայլակ Հայրապետյանը երկու տարի շարունակ գոռում-գոչում է, որ Տիգրան Սարգսյանը ևս առնչություն է ունեցել իր գույքն իրենից խլելու պատմությանը, բայց այն ժամանակ նրա հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանը զրպարտություն չէր համարում, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը համարում է: Իհարկե, բացառված չէ, որ ԱՄՆ-ում ապրելու արդյունքում են Տիգրան Սարգսյանի «աչքերը բացվել», և նա հասկացել է, որ ուրիշի գույքը խլելու մեջ մեղադրվելը վատ բան է»,- գրել է թերթը: