27/05/2015 12:25
Ռեժիմը ջղաձիգ քայլեր է կատարում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը խոչնդոտելու համար. ՀԽ
Երկրորդ օրն է, որ ռեժիմի հանցավոր հրահանգների կատարման գործիքի վերածված ոստիկանությունը հետապնդում և անհիմն կերպով բերման է ենթարկում Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին, որոնք Երևան քաղաքում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաք անցկացնելու մասին: Այս մասին հայտնում են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից:
«Ի տարբերություն նախորդ օրվանից, այսօր պաստառները փակցվել են ոչ թե էլեկտրասյուների, այլ գովազդային վահանակների վրա: Հատկանշական է, որ ոստիկանությունը ոչ միայն խոչնդոտում է հանրահավաքի իրազեկումը, այլև գովազդային վահանակներից ջանադրաբար պոկում և հեռացնում է արդեն փակցված պաստառները»,- ասված է հաղորդագրության մեջ: