27/05/2015 14:35
«Հին Էրիվանի» սեփականատերը դատից առաջ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է վերակենդանացման բաժին
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր, նախագահող Ալվարդ Հունանյանը, հրապարակելով «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի դիմումն ուղղված դատարանին, հետաձգեց նիստը՝ ասելով, թե հիմքեր չկան չհավատալու Մանվել Տեր-Առաքելյանին:
Նա դիմել էր դատարանին, որ գտնվում է վերակենդանացման բաժնում, չունի իր ներկայուցիչը դատարանում, ուստի խնդրել էր թույլ տալ, որպեսզի հաջորդ նիստին կարողանա իրացնել իր իրավունքները:
Հիշեցնենք, որ Մանվել Առաքելյանը բողոքարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանի անարդար որոշումը, որը կայացվել է այս տարի փետրվարի 12-ին գործարարին պատկանող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ «Յունիբանկի» օգտին:
Գումարը ավելի քան 1.024.000.000 դրամ է: Դատական լսումների ընթացքում, որոնք ավելի քան 9 ամիս են տևել, Ռուբեն Ներսիսյանը էական օրենսդրական խախտումներ է թույլ տվել, որոնց մասին բազմիցս նշվել է մամուլում: Խախտումների վառ օրինակներից մակն այն էր, որ նախավերջին դատական նիստի ժամանակ դատավորը անակնկալ մատուցեց. հանկարծակի որոշեց անցնել արագացված դատավարությանը:
Եվ դա այն դեպքում, երբ դատավորը նախկինում բազմիցս մերժում էր «Յունիբանկի» փաստաբան՝ Հ. Հարությունյանի միջնորդությունը արագացված դատավարությոան մասին: Ինչպես տեռղեկացրեց «Հին Էրվանի» մամուլի ծառայությունը, այդ դատավարության փուլի ավարտին դատավորը հանկարծակի փոխել է իր որոշումը. Եվ որ դատավորի տարօրինակ պահվածքը հասկանալի էր՝ իր որոշմամբ նա ամբողջությամբ բավարարել է «Յունիբանկի» հայցը:
Նշենք, որ նույն դատարանի մյուս դատավորը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ, այդ նույն ժամանակաշրջանում մերժեց «Յունիբանկի» նմանատիպ հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը թողեց այդ որոշումը ուժի մեջ: Ձեռնարկատեր Մանվել Տեր-Առաքելյանը հույս ունի որ Վերաքննիչ դատարանը այս անգամ էլ ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, արդար որոշում կկայացնի: