27/05/2015 10:20
Կանադան ավելի մոտ է դառնում
Նախօրեին Կանադայի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի միջև հարաբերություններն ամրապնդելու , ինչպես նաև միջազգային հարթակներում երկխոսությունն ու փոխադարձ աջակցությունն ընդլայնելու մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել: Այս մասին Aysor.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Կանադայում գտնվող Հայաստան-Կանադա բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը.
«Սա մեծ աշխատանքի շարունակությունն ու արդյունքն էր: Մեր երկրները ունեն ժողովրդավարությանն ուղղված հանձնառություն և ընդհանուր մարտահրավերներին դիմադրելու հաստատուն պատրաստակամություն: Ամուր կապերը միավորում են Կանադայի և Հայաստանի ժողովուրդներին՝ էթնիկ, հոգևոր, մշակութային, տնտեսական և գիտական հարաբերությունների միջոցով»,- նշեց Հ.Սահակյանը՝ դրական գնահատելով թե ԱԺ պատվիրակության անցը Կանադա՝ երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ու զարգացման տեսանկյունից, թե նման հռչակագրի ստորգրման տեսանկյունից:
Հ.Սահակյանը նշեց, որ անձամբ հասնելու է իր կողմից ղեկավարած բոլոր բարեկամական խմբերում նման արդյունքների:
Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի խթանել սերտ և ուղիղ համագործակցությունը ՀՀ ԱԺ և Կանադայի խորհրդարանի բարեկամական խմբերի միջև: