27/05/2015 19:20
Ավտոճանապարհներին կիրականացվեն 180 հազար քմ փոսալցման աշխատանքներ
Հայաստանի ճանապարհներին 2015թ. ընթացքում, ըստ նախնական հաշվարկի, կիրականացվեն շուրջ 180 հազար քմ փոսային նորոգումներ: Նախատեսվում է մինչև հունիսի 1-ն ամբողջությամբ ավարտել միջպետական, իսկ մինչև հունիսի 10-ը՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվող փոսալցման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքից:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքներն այս տարի մեկնարկել են ապրիլի 1-ից և արդեն մոտենում են ավարտին: Մասնավորապես, ամբողջությամբ ավարտվել է Երևան - Սևան - Իջևան 148 կմ ընդհանուր երկարությամբ և Ոսկեպար - Նոյեմբերյան 59 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը: