27/05/2015 20:29
«Ոչ թալանին» երթը շարունակվում է. Կառավարության դիմաց նստացույց է
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկած «Ոչ թալանին» էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ երթի մասնակիցներից մի խումբ առանձնացավ Կառավարության շենքի դիմաց՝ արտահայտելու իր բողոքը՝ նշելով, որ ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև հարցը չկարգավորվի:
Այնուհետև երթի մասնակիցները՝ չնայած ոստիկանության հորդորներին, նստեցին հրապարակի կենտրոնական մասում, այստեղ ևս հնչեցնելով իրենց պահանջը՝ չթանկացնել էլեկտրաէներգիան, մարել պարտքերը և ազգայնացնել ՀԷՑ-ը:
Նստացույցը, մասնակիցների խոսքով, երկարատև չի լինելու. Դրանով նրանք պարզապես ցանկանում են ցույց տալ, որ իրենց պայքարի ընթացքում պատրաստ են բոլոր զարգացումներին:
Նշվում է, որ շուտով երթը կշարունակվի՝ ըստ նախանշված երթուղու և կավարտվի ազատության հրապարակում: