27/05/2015 17:00
Մեկնարկեց Դոգի գործով դատավարությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, սկսվել է նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի (մականունը՝ Դոգ) գործով առաջին դատական նիստը:
Դատական նիստի մեկնարկից առաջ վատացել էր Վարդան Ղուկասյանի մոր ինքնազգացողությունը, ով անեծքներ էր հնչեցնում տարբեր անձանց հասցեին:
Նիստը հետաձգվեց, քանի որ չէր ներկայացել մեղադրող դատախազը:
Ըստ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամի շորթում:Ըստ
Արթուր Մարգարյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա շորթման եղանակով, գումար հափշտակելու դիտավորությամբ, Հովհաննես Եսայանի հետ նախնական համաձայնությամբ, «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից շորթել է խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամ:
Հովհաննես Եսայանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ, Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ, «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Պետրոսյանից /Շաքարյանից/ շորթել է խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամ: