28/05/2015 14:04
Instagram-ը թույլատրել է կրծքով կերակրման լուսանկարների տեղադրումը
Իր գոյության առաջին իսկ օրվանից Instagram-ը պայքարում է մերկ լուսանկարներիդեմ: Առաջ «մերկ լուսանկարներ» շարքին էին դասվում նաև կրծքով կերակրող կանանց լուսանկարները, սակայն այժմ շատ բան է փոխվել. Instagram-ը մայրերին այլևս չի արգելում տեղադրել այդ լուսանկարները, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել:
«Մամա.ռու» կայքի հաղորդմամբ՝ նորամուծության մասին տեղեկությունները այնքան ոգևորող էին, որ առաջին օրվա ընթացքում ավելի քան 450 հազար նման լուսանկար հրապարակվեց Instagram-ում՝ #breastfeeding հեշթեգի ներքո: Ի դեպ, հայտնիների սերը լուսանկարել երեխային կրծքով կերակրելու ժամանակ արդեն իր անունն ունի՝ բրելֆի (breastfeeding selfie):