28/05/2015 14:16
Գագիկ Բեգլարյան. Այսօր բողոքում են տաքսիստների մի քանի փոքր խմբեր
Անհրաժեշտ է, որ տաքսիների աշխատանքը կարգավորող օրենքն ընդունելի լինի բոլորի կողմից և բոլորը լինեն օրինական դաշտում։ Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տաքսիների խնդրին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Եթե Դուք նկատել եք՝ այսօր բողոքում են մի քանի փոքր խմբեր։ Ես կարող եմ ասել, որ դրանք անձնական հարցեր են, և մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու և ինքներդ եք համոզվելու, որ առաջարկները շատ տարբեր են և հանրության կողմից կան առաջարկներ, որ անընդունելի են»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Նա ընդգծեց, որ հաճախ տարաձայնություններ են լինում հենց բողոքող տաքսիստների խմբերի միջև.
«Համենայնդեպս, ես էլ եմ ուզում, որ բոլորիս հայտնի լինի, թե ինչն է իրական պատճառը»,- ասաց նախարարը։