28/05/2015 14:48
Ռուս օդաչուները Հայաստանում վերսկսել են «МиГ-29» կործանիչներով թռիչքները
ՌԴ ռազմական օդաչուները վերսկսում են թռիչքները Հայաստանում՝ «Միգ-29» կործանիչներով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի պաշտոնական ներկայացուցչին:
«Պարապմունքների ընթացում օդաչուները կանցկացնեն վայրէջքի և թռիչքի մարզումներ՝ լեռնային շրջաններում»,- նշել է Հարավային ռազմական շրջանի ներկայացուցիչը։
Նշենք, որ այս թռիչքներին նախորդել է ամառային կազմի և ավիացիոն տեխնիկայի մեկամսյա նախապատրաստական փուլը։