28/05/2015 13:50
ՊԲ հրամանատար. Ղարաբաղի ժողովրդին որևէ մեկը չի կարող որևէ բան պարտադրել
Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
«Ղարաբաղի ժողովրդին որևէ մեկը չի կարող որևէ բան պարտադրել: Դա պետք է հասկանալ»,- ասաց ՊԲ հրամանատարը:
Նրա խոսքով՝ սահմանային իրավիճակն այս օրերին բավականին հանգիստ է:
Մովսես Հակոբյանը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի՝ օրերս արած հայտարարությունը, թե Ադրբեջանը կմիանա ԵՏՄ-ին միայն այն դեպքում, երբ ԼՂ հակամարտությունը լուծվի հօգուտ իրենց: