28/05/2015 10:55
Պիկե. Ֆուտբոլը միայն «Բարսելոնայի» հետ եմ ասոցացնում
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կատալոնական ակումբից հեռանալու մտադրություն չունի: 28-ամյա ֆուտոլիստը նշել է, որ պատրաստ է կարիերան ավարտել ցանկացած պահի, միայն թե խաղա «Բարսելոնայում»:
«Կարիերաս «Բարսելոնայում» եմ ավարտելու: Չգիտեմ` երբ դա տեղի կունենա: Որքան մեծ լինեմ, այնքան ավելի լավ: Դրանում վստահ եմ, քանի որ ինձ այլ թիմի մարզաշապիկով պարզապես չեմ պատկերացնում:
Եթե պետք է կարիերաս ավարտեմ հաջորդ մրցաշրջանում, ես չեմ վիրավորվի. խաղակոշիկներս մեխից կկախեմ 29 տարեկանում: Ես ֆուտբոլը բացի «Բարսելոնայից» ոչնչի հետ չեմ ասոցիացնում»,- Պիկեի խոսքերը մեջբերված են «Sportsmole»-ից: