28/05/2015 15:47
«Ռեալը» պաշտոնապես հերքում է Պոգբայի հետ բանակցելու մասին լուրերը
Երեկ իտալական «La Stampa» պարբերականը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն` «Ռեալի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ: Ըստ պարբերականի` «Ռեալը» Պոգբային 5 տարվա պայմանագիր է առաջարկել` տարեկան 18 մլն եվրո վարձատրությամբ:
Մադրիդի «Ռեալն» այսօր պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը: «Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ, ակումբը բանակցություններ չի վարել ո՛չ Պոգբայի ներկայացուցիչների, ո՛չ «Յուվենտուսի» ղեկավարության հետ, և վերոնշյալ պարբերականի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: