28/05/2015 09:33
25 տարում արտագաղթել են մեր հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ մտավորական. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.«Այսօրվա մեր երիտասարդությունը, նրա առողջ մասը («քյառթուներին» և «կոմսոմոլներին» մի կողմ դրած) շատ ավելի պրագմատիկ է։ Դա ունի իր լավ և վատ կողմերը։ Լավ է, որ մարդիկ իրենց առաջ իրական նպատակներ են դնում և փորձում են դրանք իրականացնել, վատ է, որ մտածողությունը դարձել է ավելի ստանդարտ, «կամպյուտերիզացված»։ Այո, նրանք երկրպագում են System of a Down ին, սակայն զուտ որպես մշակութային երևույթի, ռոքի նոնկոնֆորմիզմի գաղափարախոսությունը նրանց առանձնապես չի հետաքրքրում։ Իսկ որտե՞ղ են 70-ականների մայրաքաղաքային «բոհեմային» երիտասարդները, որոնք հիմա 60-ն անց մարդիկ են։
Վախենամ, նրանց մեծ մասը հիմա Հայաստանում չէ, 25 տարում արտագաղթել են մեր հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ մտավորական։ Իսկ նրանք, ովքեր մնացել են, թերևս չեն կարող իրենց ասելիքը ձևակերպել։ Այսպես է ոչ միայն Հայաստանում, «Rolling Stones»-ը այո, շարունակում է երգել. Հրաշալի ելույթներ է ունենում, բայց ինչի դեմ են նրանք հիմա բողոքում, ինչի հետ համաձայն չեն, ում են լեզու ցույց տալիս, այնքան էլ պարզ չէ։
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում ստեղծվեն «հիփիական համայքներ»՝ նման բաները հակասում են մեր մշակութային ավանդույթներին։ Բայց, կրկնեմ, 70-ականների երիտասարդական որոշ շրջանում կար «ընդվզման ոգի»։ Ո՞ւմ մոտ է այն այսօր մնացել։ Թերևս միայն Շանթ Հարությունյանի»։