28/05/2015 10:22
Եվրոպա լիգա եզրափակիչ. «Սևիլիան» 3:2 հաշվով հաղթեց «Դնեպրին»
Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Սևիլիան» 3:2 հաշվով հաղթեց «Դնեպրին»: Հանդիպման 7-րդ րոպեին ուկրաինական թիմի ֆուտբոլիստ Կալինիչը բացել էր հանդիպման հաշիվը, իսկ 28-րդ և 31-րդ րոպեին Կրիխովյակը և Բական առաջ են մղել «Սևիլիային»: Առաջին խաղակեսի վերջնամասում «Դնեպրի» ավագ Ռոտանը հավասարեցրել է հաշիվը:
Հանդիպման 73-րդ րոպեին Կարլոս Բական դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Հարկ է նշել, որ «Սևիլիան» դառնում է Եվրոպա լիգայի խաղարկության պատմության միակ թիմը, որը 4 անգամ դառնում է հաղթող: Մինչ այս, իսպանական թիմը հաջողության էր հասել 2005/06, 2006/07 7 2013/2014թթ. մրցաշրջաններում:
«Դնեպր» - «Սևիլիա»՝ 2:3
Գոլերը՝ Կալինիչ (7), Ռոտան (44) - Կրիխովյակ (28), Բակա (31, 73)