28/05/2015 09:27
«Լժե» Պալաչի իզն ու թոզը չկա
Աբովյանի քաղաքապետի վեց թեկնածուներից հինգը երեկվա դրությամբ շարունակում էին ակտիվ քարոզարշավը և հանդիպումները ընտրողների հետ։ Բոլոր 5-ի պաստառները փակցված են քաղաքի շենքերի պատերին, բաժանվում են նրանց նախընտրական բուկլետները։ Չկա միայն լժե-Արթուր Հարությունյանը։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։
«Նրան դեռ ոչ ոք չի տեսել, նա չունի նախընտրական պաստառներ ու բուկլետներ, և ընտրողները սույն թեկնածուին անգամ դեմքով ճանաչելու հնարավորություն չունեն։ Հիշեցնենք, որ երբ ՀՀԿ-ից հեռացված Արթուր Հարությունյանը հրաժարվեց հանել իր թեկնածությունը, Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց ևս մի Արթուր Հարությունյան անուն-ազգանունով անձ, որի անգամ հայրանունն է նույնը՝ Գեղամի»,- հավելել է թերթը։