28/05/2015 17:01
Մոսկվայի օդանավակայանները կուրախացնեն ծխողներին
Մոսկովյան Շերեմետևո օդանավակայանին հետևելով՝ Վնուկովո օդանավակայանը ևս հայտարարել է, որ միանում է նախաձեռնությանը՝ օդանավակայանում ծխելու սենյակներ վերականգնելու համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Միևնույն ժամանակ Դոմոդեդովո օդանավակայանից էլ հայտնել են, որ եթե ծխելու սենյանկերը վերականգնվեն այդ երկու օդանավակայաններում, ապա իրենք էլ կվերադարձնեն դրանք:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ Շերեմետևոյի ներկայացուցիչները Հանրային խորհրդում լսումների ժամանակ խնդիրել էին քննարկել ու վերադարձնել օդանավակայաններին ծխելու սենյակները, քանի որ դրանց արգելքը արդյունավետ չէ՝ ուղևորները միևնույն է խախտում են արգելքը և ծխում զուգարաններում: